06 հլս 2017 - 08 հկտ 2017

Վերաիմաստավորելով բնությունը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Վերաիմաստավորելով բնությունը» ցուցադրության բացումը՝ Կենտրոնի առաջին խմբային նախագիծը, որի շրջանակներում ներգրավված են ինը հայ կին արվեստագետներ. Արևիկ Արևշատյան, Դիանա Հակոբյան, Թենի Վարդանյան, Մանան Թորոսյան, Մարինա Դիլանյան, Մերի Մուն, Մոկո Խաչատրյան, Սարկո Մինե, Սոնա Աբգարյան

Ցուցահանդեսում ընդգրկված արվեստագետները ոչ միայն տարբերվում են իրենց ոճով, այլև մի քանի սերունդ են ներկայացնում, շատ դեպքերում աշխատում են տարբեր մեդիաներով և, բնականաբար, բացարձակ տարբեր է նրանցից յուրաքանչյուրի աշխարհընկալումը: 

Բնությունն ու մարդն առանձին-առանձին, և մարդ-բնություն հարաբերությունները մասնավորապես նրանցից յուրաքանչյուրի ստեղծագործության մեջ եթե ոչ կենտրոնական, ապա կարևոր տեղ են զբաղեցնում՝ ստանալով բազմաթիվ մեկնաբանություններ:

Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2017թ. հուլիսի 7-ից մինչև հոկտեմբերի 8-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում