ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Երևանյան կոլեկցիոներիների ընտրությունը 3

  • Ամսաթիվ 22 դկտ 2016

Դեկտեմբերի 22-ին, ժ. 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքի 2016 թվականի վերջին միջոցառումը: Երեկոյի շրջանակներում անդրադարձ կլինի «Երևանյան կոլեկցիոներիների ընտրությունը 3. Բորիս Գալստանի հավաքածու՝ Մինաս, Վրույր, Դեղձ Աշոտ» ցուցադրությանը, ինչպես նաև կամփոփվի Կենտրոնի գործունեությունը 2016 թվականին:

Ծրագրում`

• 19:00 «Ազգային մոդեռնիզմի կայացման ակնարկ մեկ հավաքածուի շրջանակներում»
Բանախոս՝ Աննա Գալստյան, արվեստաբան, արվեստագիտության թեկնածու

• 19:40 Բորիս Գալստյանի խոսքն իր հավաքածուի և ցուցադրության մասին

• 19:50 Գաֆէսճեան արվեստի կենտրոնի 2016 թվականի գործունեության ամփոփում և շնորհակալագրերի հանձնում

Դիտել միջոցառման լուսանկարները