14 ապր 2018 - 10 հնս 2018

ԱՐՄԱՆ ՆՈՒՌ. Ճանճ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ճանճ» ցուցադրության շրջանակներում ներկայացված են հայտնի հայ դիզայներ և նկարիչ Արման Նուռի այն աշխատանքները, որոնք 2017թ.-ի Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի համաշխարհային բիենալեում առաջին մրցանակին արժանացան՝ շահելով «LORENZO IL MAGNIFICO» ոսկե մեդալը:

Արման Նուռը բազմակողմանի ստեղծագործող է՝ քանդակագործ, նկարիչ, դիզայներ և ոսկերիչ: Միևնույն ժամանակ, նրա բոլոր աշխատանքներին, անկախ ձևից, հատուկ է թաքնված իմաստն ու փիլիսոփայական ենթատեքստը: Ճանճերը («Ճանճ», «Էվոլյուցիա»), որոնց կերտել է արվեստագետը, բացառություն չեն: 

«Ճանճ» ցուցադրությունում ներկայացված այս ինտերակտիվ ստեղծագործությունները դիտողին տեղափոխում են մեկ այլ, զուգահեռ աշխարհ, որտեղ մարդն իրեն զգում է ուրիշ հարթությունում և ի զորու է վերաիմաստավորելու իրականությունը, նոր լույսի ներքո ընկալելու շրջակա միջավայրը:

Այս ցուցադրության համար Արման Նուռը նաև ընդլայնել է ներկայացված աշխատանքների գեղարվեստական սահմանները: Ճանճին հատուկ անկառավարելի հետագիծը արվեստագետը դարձրել է արտահայտչամիջոց՝ մեկ գծով ստեղծելով Երևան քաղաքի համայնապատկերը, ինչպես նաև անիմացիոն ֆիլմ: Նման ձևաչափով այս աշխատաքներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում:

Ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում այցելուներին ոչ միայն ծանոթանալու Արման Նուռի միջազգային հաջողություններին, այլև նորովի դիտարկելու մարդ-բնություն հարաբերությունները սիրո պրիզմայով:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում