Տարիք 18+
29 ապր 2022 - 29 մյս 2022

ՖԵՄԻՆԻԶՄԸ՝ ՄԱՐՄՆԱ(ԻՐԱ)ԿԱՆ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում ներկայացնում է «ՖԵՄԻՆԻԶՄԸ՝ ՄԱՐՄՆԱ(ԻՐԱ)ԿԱՆ» ցուցադրությունը՝ համանուն միջազգային փառատոնի շրջանակներում։ 

«ՖԵՄԻՆԻԶՄԸ՝ ՄԱՐՄՆԱ(ԻՐԱ)ԿԱՆ» ցուցադրության համադրողն է Սուսաննա Գյուլամիրյանը ՖեմԳրադարանի հետ համագործակցությամբ։ Ցուցադրության մասնակիցներն են Լուսինե Թալալյանը, Մանան Թորոսյանը, Իննա Կոլուպաևան, Արմինե Հովհաննիսյանը, Անուշ Ղուկասյանը, Կարինե Մացակյանը, Գայանե Չոլակյանը։

Կնոջ արվեստը տղամարդու գերազանցության հիմամբ մեկնաբանելը տևական պատմություն ունի և խորը արմատներ է թողել խորհրդահայ մշակութային պատմագրության մեջ: Իրավիճակն իր այս անվերապահ լեգիտիմությունը պահպանել է մինչև մոտավորապես հետխորհրդային 1990-ականների երկրորդ կեսը, որ նշանավորվեց խորհրդային մեծ պատումների ու պարտադրված թեմաների թոթափմամբ ու ֆեմինիստական, գենդերային ուսումնասիրությունների ներմուծմամբ:

Սեփական մարմնով խոսելու հարացույցը (պարադիգմը), որ հայաստանյան կանանց արվեստում նշմարվեց հատկապես 2000-ից սկսած, սկզբնավորվում է մերկ մարմինը ներկայացնող ավանդական կոդերի խաղարկմամբ, շրջմամբ և կազմաքանդմամբ: Ազդարարված փառատոնի առաջին փուլի ցուցադրություններում ընդգրկված կին արվեստագետների ինստալյացիաների, կտավների, քանդակների, օբյեկտների, լուսանկարների  և տեսանյութերի բազմակերպությունը «դասավորված» է իբրև  կնոջ սուբյեկտիվության առանցք, որով խնդրականցվում են ինքնաիդենտիֆիկացմանը վերաբերող երևակայականը, Ես-ի խորը հուզական ապրումի անհատական մեխանիզմը: 

  • Տեսադարան
    Տեսանյութ և լուսանկարներ ցուցադրության բացումից
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում