01 մրտ 2012 - 20 մյս 2012

Գարնանային մոտիվներ. Ընտրանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից

Գարնանային մոտիվներ. Ընտրանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից

Գարնանային մոտիվներ. Ընտրանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից

«Գարնանային մոտիվներ. Ընտրանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից» ցուցահանդեսը բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում մարտի 1-ին: 

Ցուցահանդեսում ներկայացված է 23 ստեղծագործություն Հայաստանի Ռուսական արվեստի թանգարանի (Ա. Աբրահամյանի հավաքածու) պահոցներից, որոնք միավորվում մեկ ընդհանուր թեմայով` կանանց դիմանկարներ և ծաղիկներ: Ցուցահանդեսի վառ գունապնակը լուսավոր զգացումներ է արթնացնում` կապված գարնան զարթոնքի, արևի ու ջերմության գալուստի հետ:  Ստեղծագործությունների կամերային բնույթը կրում է կոլեկցիոների անհատական ճաշակի, նրա գեղարվեստական նախասիրությունների դրոշմը:  Միևնույն ժամանակ ցուցադրությունը կրում է խորհրդանշական կարևորություն, քանի որ ներկայացնում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի, ինչպես նաև սովետական շրջանի մի շարք ականավոր նկարիչների արվեստը, այդ թվում այնպիսի անուններ, ինչպիսիք են` Միխայիլ Վրուբելը, Եղիշե Թադևոսյանը, Եվգենի Լանսերեն և այլոք: 

Ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախաձեռնությունն է, որով նշանավորվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջթանգարանային համագործակցության ծրագիրը:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում