14 մյս 2011 - 14 օգս 2011

Հակոբ Հակոբյան. Հողեղեն գույների երգը

Հակոբ Հակոբյան. Հողեղեն գույների երգը

Հակոբ Հակոբյան. Հողեղեն գույների երգը

«Հակոբ Հակոբյան. Հողեղեն գույների երգը» ցուցահանդեսը բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում 2011թ. մայիսի 14-ին:  Ցուցադրված գեղանկարները և քանդակները ներկայացնում են արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր շրջաններ: Եգիպտոսում ծնված, գեղարվեստական կրթությունը Փարիզում ստացած Հակոբյանի վաղ կտավների ինքնօրինակ գունագծային կառուցվածքի մեջ խտացած տխրությունը որքան սեփական, նույնքան էլ իր սերնդի ներաշխարհը հյուծող Մեծ եղեռնի արձագանքն է, անհայրենիք մարդու դառը վշտի երգը: 

1962 թ. Հայաստանում հաստատվելիս` Հակոբ Հակոբյանն արդեն իսկ հասուն, սեփական ձեռագիր ունեցող նկարիչ էր: Հայրենի բնությունից ներշնչված հակոբյանական բնանկարներին  բնորոշ ուշ աշնան կամ վաղ գարնան մոխրաարծաթավուն, հողեղեն երանգներով հյուսված գունաշխարհը խորհրդավոր լռության, ներքին ապրումների արտացոլումն է: Հակոբյանի ներկայիս գործերն առավել խոհափիլիսոփայական բնույթ ունեն` սիմվոլիկայի ընդգծմամբ: Նկարչի հիշողություններից ներքին տեսողությամբ ծնված սիրո ու պայքարի, կյանքի ու մահվան գաղափարները դրսևորվում են բնության գրկում՝ զետեղված մանեկենների, զգեստների, գործիքների արտահայտիչ ձևական լուծումներով:

  • Ցուցադրության պատկերագիրք
    Հակոբ Հակոբյան. Հողեղեն գույների երգը
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում