Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնությանը
Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնությանը
«Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնությանը» ցուցահանդեսը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում մարտի 12-ին ժամը 15:00-ին:
«Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնությանը» ցուցադրությունը մարդու և բնության օտարումն է: Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված արվեստագետներն իրենց ստեղծագործություններում անդրադառնում են կենդանական աշխարհին ու բնությանը՝ երևան հանելով վայրի բնության պարզ ու անկաշկանդ, միևնույն ժամանակ խորը էությունը: Ցուցադրության առանցքային ստեղծագործությունը Ֆրեդերիկ Պրեսկոտի կինետիկ քանդակն է՝ Նյու Յորքը, որպես ժամանակակից ուրբանիստական զարգացման ցայտուն օրինակ: Աշխարհի ամենամեծ քաղաքը մարմնավորող քանդակի կինետիկ, դինամիկ հորինվածքը բևեռային հակասության մեջ է կենդանիների և բնության խաղաղ ներկայության հետ, ինչը յուրահատուկ երկխոսություն է ստեղծում մարդկության գոյության երկու միջավայրերի շուրջ` թե բնական, թե արհեստական:
Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 5-ը: