Գաֆէսճեան արվեստի կենտրոնը 15 տարեկան է։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2024թ.-ի նոյեմբերին լրանում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) գործունեության 15 ամյակը։ Այս տարիների ընթացքում ԳԱԿ-ը, հավատարիմ մնալով ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայ մշակույթի լավագույնը ներկայացնելու իր առաքելությանը, արվեստասեր հասարակությանն է ներկայացրել բազմաթիվ հետաքրքիր ցուցադրություններ, կրթական և մշակութային ծրագրեր։
Այդ գործում իրենց ուրույն ներդրումն են ունեցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամները, որին ի պատասխան ԳԱԿ-ը տարեցտարի ընդլայնել է անդամներին առաջարկվող առավելությունները։
Օգտագործելով այս նշանակալի առիթը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր անդամներին շնորհում է ևս մեկ առավելություն.
այսուհետ ԳԱԿ անդամները հնարավորություն կունենան Թանգարանի խանութի ԱՄԲՈՂՋ տեսականին՝ ներառյալ հայկական ապրանքատեսակները, ձեռք բերել հատուկ 10% զեղչված գնով։
Անդամակցեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնին, դարձեք Գաֆէսճեան արվեստասերների համայնքի մի մասը և օգտվեք առաջարկվող բազում առավելություններից։