27 նմբ 2024
Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի փակումը
2024 թվականի նոյեմբերի 24-ին Վենետիկում ավարտվեց 60-րդ արվեստի բիենալեն։
Հայաստանի ազգային տաղավարում, որը կազմակերպել և հովանավորել էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, ներկայացված էր արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագիծը։
Ապրիլի 20-ից մինչ նոյեմբերի 24-ը՝ Հայաստանի ազգային տաղավար այցելությունների թիվը կազմել է 40,000:
Անցկացվել են 5 կրթական միջոցառում, որոնց մասնակցել է 70 հոգի։
Բիենալեի ավարտը Ազգային տաղավարում նշեցին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի, արվեստագետի, կազմակերպչական թիմի, սրահի աշխատակացիների, գործընկերների, Վենետիկի հայ համայնքի և արվեստասերների ջերմ միջավայրում։
Սա ոչ թե ավարտ է, այլ նոր հորիզոնների սկիզբ։
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ