«Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» դասընթացը ԳԱԿ-ում

  • Ամսաթիվ 11 մյս 2016

«Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» դասընթացը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) 2016 թվականի մայիսի 11-13-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ «Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» եռօրյա դասընթաց-վարժանք, որին մասնակցեցին քսանից ավելի թանգարանային մասնագետներ Երևանից, մարզերից և Արցախից: Դասընթացը վարեցին Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի փորձագետ Ալվարդ Գրիգորյանը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը, ովքեր վերջերս հեղինակել են «Կրթությունը թանգարանում» ուսումնամեթոդական ձեռնարկը: Դասընթաց-վարժանքը կազմակերպվել էր Թանգարանային կրթության կենտրոնի կողմից՝ Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համագործակցությամբ:

 

Դիտել միջոցառման լուսանկարները