22 ապր 2012 - 22 ապր 2012

Սասունցի Դավիթ էպոսը հայ կերպարվեստում

Սասունցի Դավիթ էպոսը հայ կերպարվեստում

Սասունցի Դավիթ էպոսը հայ կերպարվեստում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ), Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության հետ համատեղ հանդիսացավ Երեւանը՝ 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու եւ Հայ գրատպության 500-ամյակի ծրագրի շրջանակներում կենտրոնում կայանալիք Գրքի եռօրյա փառատոնի համակազմակերպիչն ու գործընկերը:
Գրքի փառատոնի շրջանակներում, ԳԱԿ-ի «Արծիվ» սրահում կազմակերպվեց ցուցահանդես՝ նվիրված «Սասնա ծռեր» հայ ժողովրդական էպոսին: «Սասունցի Դավիթ էպոսը հայ կերպարվեստում» ցուցահանդեսը ներկացնում էր էպոսի արտացոլումը կերպարվեստի և գրականության մեջ: Այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու հայ մեծանուն նկարիչներ Երվանդ Քոչարի և Հակոբ Կոջոյանի գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև երեխաների կողմից ստեղծված գեղանկարներ և բատիկ աշխատանքներ: Ներկայացված էր նաև Սասունցի Դավթի մասին տարբեր լեզուներով գրականություն. բոլոր այցելուները հնարավորություն ունեին ընթերցելու էպոսը ցուցասրահում: Ցուցադրության մաս էր կազմում նաև Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» քանդակի մեծ պաստառը և թեմատիկ գորգը: 

  • Տեսադարան
    Տեսանյութեր և լուսանկարներ Գրքի եռօրյա փառատոնից
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում