21 հկտ 2021
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) աշխատակիցները մասնակցեցին «Թովմասյան» միջազգային հիմնադրամի Tovmasyan Foundation կողմից կազմակերպված ծառատունկի հանդիսավոր արարողությանը
Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) աշխատակիցները մասնակցեցին «Թովմասյան» միջազգային հիմնադրամի Tovmasyan Foundation կողմից կազմակերպված ծառատունկի հանդիսավոր արարողությանը՝ անվանական ծառ տնկելով Կենտրոնի հիմնադիր Ջերարդ Լ. Գաֆէսճեանի պատվին։ Ամերիկահայ բարերարին նվիրված սոճին իր տեղը գտավ «Հավերժների այգում»։
ԳԱԿ գործադիր տնօրենի պաշտոնակատար պարոն Վահագն Մարաբյանը Կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի և ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց «Թովմասյան» միջազգային հիմնադրամին և հիմնադրամի նախագահ պարոն Արտակ Թովմասյանին՝ նման նախաձեռնության համար։
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ