Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի այցը Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Հուլիսի 31-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոն էր այցելել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին՝ ընտանիքի անդամների, ինչպես նաև դեսպանատան մշակութային կցորդ Կլաուդիա Ֆորջիոնեի ուղեկցությամբ։
Կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը ողջունեց հյուրերին, իսկ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը ներկայացրեց թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունները, հավաքածուի պատմությունը և Կենտրոնի առաջիկա ծրագրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ապագա համագործակցության հնարավորությունները։
Այցի ավարտին Ալեսսանդրո Ֆերրանտին իր հիացմունքն արտահայտեց Կենտրոնի գործունեության վերաբերյալ՝ Կարծիքների գրքում մասնավորապես նշելով, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի սրահներ այցելելը իր համար մեծ հաճույք և պատիվ էր։