«ԳՆՈՒՄ ԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆ» գիրքն այժմ հասանելի է ԱՆԳԼԵՐԵՆ լեզվով
Ի՞նչ է թանգարանը։ Ինչպե՞ս դիտել արվեստի գործը։ Ինչպե՞ս պահել քեզ թանգարանում։
Մենք ունենք բոլոր պատասխանները։
Մեծ կապույտ կիվի, անվադողերից պատրաստված առյուծ, քաղաքի ամենամեծ թեյնիկը, մեծ նավ, թիթեռ-նստարան, երկու թութակ ունեցող ծովահեն, քանդակներ, որոնք պտտվում են քամուց․ այս ամենը և ավելին սպասում է քեզ մեր գրքում՝ «ԳՆՈՒՄ ԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆ»։
Շատ ուրախ ենք տեղեկացնել, որ մեր հրաշալի և գունագեղ գիրքն այժմ հասանելի է ԱՆԳԼԵՐԵՆ լեզվով՝ LET’S GO TO THE MUSEUM! վերնագրով։
Բացահայտիր արվեստի և թանգարանների աշխարհը մեր Կատվի հետ՝ Երևանի սրտում գտնվող Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Մեր խարիզմատիկ և չարաճճի Կատուն քեզ կտանի արվեստով լի մի ճամփորդության՝ ամենայուրօրինակ Կասկադ համալիրում գտնվող Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։
Գիրքը կարող եք ձեռք բերել Թանգարանի խանութում։ Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել +374-10-56-72-62 հեռախոսահամարով կամ այցելել Թանգարանի խանութ ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի, ժամը 10:00-ից 20:00։