14 փտր 2026
Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնի այցը Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Փետրվարի 14-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հյուրընկալեցինք աշխարհի կարևորագույն արվեստային հաստատություններից մեկի՝ Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնին, կենտրոնի գրասենյակի ղեկավար Ան Լեհուին և կենտրոնի զարգացման բաժնի ներկայացուցիչ Սիրիել Լուրդին։
Պատվիրակության անդամները ԳԱԿ գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանի և ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցի ուղեկցությամբ ծանոթացան Կենտրոնի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, ընդհանուր ծրագրերին և հանրային միջոցառումներին։ Հանդիպմանը միացել էին նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիայի ինստիտուտի և Հայաստանի ազգային պատկերասրահի ներկայացուցիչները։
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ