ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահն այցելեց Գաֆէսճեան արվեստի կենտրոն
2012 թ. մայիսի 26-ին ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ):
ԿԱԷԿ պատվիրակությունը հիացած էր ԳԱԿ-ում ցուցադրված ապակյա աշխատանքների հարուստ հավաքածուով: Նրանք տպավորված էին նաև Թանգարանի խանութով, որն ինքնին ցուցասրահ է՝ գրավիչ և հետաքրքիր տարիքային բոլոր խմբերի համար:
Այցելելով բոլոր ցուցասրահները, պատվիրակության անդամները հավաստիացրեցին, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը լավագույնն է իր տեսակի մեջ ողջ հարավկովկասյան տարածաշրջանում:
Այցելության ավարտին պարոն Կազեմինին գրեց իր տպավորությունների մասին Կենտրոնի հիշողությունների գրքում.
«Տպավորիչ կենտրոն է: Շնորհավորանքներս, պարոն Գաֆէսճեան, Ձեր տեսլականի և մեծահոգության համար:»