ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ելույթը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
2022 թվականի սեպտեմբերի 18-ին կայացավ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ելույթը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։
Ելույթի ընթացքում նա նշեց՝ «Ինձ համար պատիվ է որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ և երբևէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկյան պաշտոնյա կանգնել այստեղ մեր երկու երկրների դրոշների միջև․ մեծ հպարտություն է կանգնել մեր ամերիկյան դրոշի և հայկական դրոշի միջև՝ նշանավորելու մեր մեծ գործընկերությունը Հայաստանի հետ։ Ուշագրավ է նաև լինել այս հոյակապ որմնանկարի դիմաց։ Երբ ներս էինք մտնում Վահագնին ասացի, որ տեղին է, որ մենք այստեղ ենք՝ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» այս քննարկման համար, որովհետև իմ գործընկերներն էլ կարող են փաստել, որ ես միշտ ասում եմ՝ արվեստը կմիավորի մեզ։ Դա այն պահն է, երբ մոռանում ենք մեր տարաձայնությունների մասին։ Ահա այս դրվագը, պարսիկների դեմ պատերազմում ժողովրդավար և քրիստոնյա Հայաստանի հաղթանակը։ Եվ ապա պատմության ավելի վաղ շրջանի դրվագը՝ գրերի ստեղծումը․ թերևս դրանից պետք է սկսեի ես։
Նորից արվեստի գործ՝ գրերի և արվեստների սկիզբը։ Այստեղ մուտք գործելով մենք արվեստի գործերով հիացմունք ապրեցինք, թեպետ դեռ ամբողջ թանգարանը չենք տեսել, սակայն այն շատ ոգեշնչում է։ Արվեստը ծիծաղ է պարգևում, արտասվել տալիս ու ստիպում մոռանալ տարաձայնությունների մասին։ Շնորհակալություն, Վահագն, այսօր մեզ ընդունելու համար։»