Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հյուրընկալեց Հավաքական անվտանգության կազմակերպության վեց անդամ-պետությունների նախագահներին
Օգոստոսի 20-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ-երկրների ոչ ֆորմալ հանդիպումը:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը, Ղրղզստանի միջանկյալ ղեկավար Ռոզա Оթունբաևան, ինչպես նաև Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Յոթ քաղաքական գործիչների գագաթաժողովի բացումը կայացավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Խանջյան սրահում: Համաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Պատկերասրահ Մեկում հանդիպեցին հայաստանյան և միջազգային մամուլի շուրջ 200 ներկայացուցիչների հետ:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը պատիվ է համարում նման կարևոր իրադարձությանն իր մասնակցությունը: Մենք մեծ ուրախությամբ համագործակցեցինք ՀՀ նախագահի աշխատակազամի հետ միջոցառումը նախապատրաստելիս»,- ասաց ԳԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: