Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի աշխատանքները Հայաստանում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը սիրով ներկայացնում է աշխարհահռչակ ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամի աշխատանքները Հայաստանում:
Էկզոտիկ շքեղության և ժամանակակից պարզության միահյուսում յուրաքանչյուր նմուշում:
Անվանի արվեստագետի յուրահատուկ դիզայնով աշխատանքների հոյակապ ընտրանին հասանելի է բացառապես Գաֆէսճեան արվեստի կենտրոնի թանգարանի խանութում, որտեղ ներկայացվում են նմուշներ նրա ամենահայտնի հավաքածուներից, այդ թվում՝ «Նուռ», «Կոճղ», «Սլիփի Հալլոու», «Ձիթապտղի ճյուղեր», «Օվկիանոս», «Սև խոլորձ» և այլն:
Շլացուցիչ դիզայնի, կառուցվածքի և բարձրորակ հումքի համակցումը այս գործերի առանձնահատկության ու երկարակեցության երաշխիքն է՝ որպես ձեր ինտերիերի անբաժան մաս՝ արտացոլելով ժամանակակից կենսաոճի նրբաճաշակությունը:
Սա Ձեր հնարավորությունն է ձեռք բերելու յուրօրինակ թեմատիկ ձևավորմամբ և բարձր վարպետությամբ, մեծ սիրով ու ներշնչանքով ստեղծված արվեստի գործեր, որոնք դարձել են տաղանդավոր արվեստագետի ստեղծագործության ուժը: