12 հլս 2022
Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն այցելեց ԳԱԿ
Հուլիսի 11-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեկցությամբ ԳԱԿ էր այցելել Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն:
ԳԱԿ գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանի գլխավորությամբ Կենտրոնում շրջելուց, մշտական և ժամանակավոր ցուցադրությունները դիտելուց և Կենտրոնի պատմությանը ու գործունեությանը ծանոթանալուց հետո պարոն Սիխարուլիձեն մեկնաբանությունների գրքույկում թողեց սրտանց կարծիք՝ ասելով, թե անչափ շնորհակալ է, որ իրեն տվեցինք այնպիսի զգացում, որը նա իր հետ միշտ կկրի։ Պարոն Սիխարուլիձեն այնքան տպավորված էր Կասկադ համալիրով և Գաֆէսճեան արվեստի կենտրոնով, որ շեշտեց, թե անչափ կուզեր, որ իրենք նույնպես նման կառույց ունենային։
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ