Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ներկայացրեց հատուկ միջոցառում՝ նվիրված Վենետիկի 56-րդ Բիենալեում Հայաստանի Հանրապետության ազգային տաղավարին
Հուլիսի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ներկայացրեց հատուկ միջոցառում՝ նվիրված Վենետիկի 56-րդ Բիենալեում Հայաստանի Հանրապետության ազգային տաղավարին, որն արժանացավ «Ոսկե առյուծ» հեղինակավոր մրցանակին՝ ազգային լավագույն մասնակցության համար: Այս հեղինակավոր հարթակում Հայաստանը ներկայացավ «Հայություն» խորագրով ցուցադրությամբ, որը համադրվել էր միջազգային ճանաչում վայելող համադրող Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Ջուբերյանի կողմից:
Ազգային տաղավարի հանրային ներկայացման շրջանակներում ցուցադրվեց Հայկական տաղավարի մասին պատմող փաստագրական ֆիլմ Կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում:
Միջոցառումը կազմակերպվել է Վենետիկի 56-րդ Բիենալեում Հայաստանի Հանրապետության ազգային տաղավարի հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարի համակոմիսար Վարդան Կարապետյանը տաղավարի գլխավոր կոմիսարի՝ Հայաստանի մշակույթի նախարարության անունից հանդես եկավ ողջույնի խոսքով: Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Ջուբերյանը ներկայացրեց Ազգային տաղավարի ընդհանուր հայեցակարգը, ինչպես նաև ֆիլմը: Ազգային տաղավարի շրջանակներում ներկայացված արվեստագետներից Արամ Ջիբիլյանը ևս ներկա էր միջոցառմանը և կիսվեց իր տպավորություններով: