ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի առթիվ կոնֆերանսի մասնակիցները այցելեցին ԳԱԿ
Հուլիսի 13-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոն էին այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի առթիվ Երևանում կազմակերպված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի մասնակիցները. պատվիրակներ շուրջ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից:
Պատվիրակներին ողջունեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: Ապա հյուրերը բաժանվեցին խմբերի և նրանց համար կազմակերպվեց եռալեզու շրջայց Կենտրոնի սրահներում. անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով: Կոնֆերանսի մասնակիցներն անչափ տպավորված էին Գաֆէսճեան արվեստի կենտրոնով և ուրախ էին տեսնել Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող նման կառույց:
Շրջայցի վերջում բոլոր հյուրերին բաժանվեցին Կենտրոնի կողմից պատրաստված փաթեթներ, որոնք ներառում են վերջին տարիներին կազմակերպված ցուցադրությունների կատալոգները, ինչպես նաև տեղեկատվական բուկլետներ: Հյուրերից ոմանք կիսվեցին իրենց տպավորություններով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հուշամատյանում. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային քարտուղարի տեղակալ Ալֆրեդո Պերեզ դե Արմինյանը, ինչպես նաև Վատիկանը ներկայացնող արքեպիսկոպոս Ֆրանչեսկո Ֆոլոն բարձր գնահատականի արժանացրեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը: