Ձեր միջոցառումը ԳԱԿ-ում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնն առաջարկում է բացառիկ հնարավորություններ բիզնես հանդիպումների, գիտաժողովների, շնորհանդեսների, հյուրասիրությունների և այլ հատուկ միջոցառումների կազմակերպման համար: 

Կասկադ համալիրի յուրօրինակ ճարտարապետական համայնապատկերը, արվեստին հատուկ մթնոլորտը և գեղեցիկ միջավայրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնը դարձնում են միջոցառումների անցկացման անզուգական վայր:

 

Մեր սրահները
Հատուկ միջոցառումների սրահ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենավերին հարթակում գտնվող 110 հոգու համար նախատեսված Հատուկ Միջոցառումների սրահից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Երևան` Արարատ լեռան գեղատեսիլ համայնապատկերով: Հատուկ միջացառումների սրահը լավագույնս համապատասխանում է դասախոսությունների, կինոփառատոների, կորպորատիվ միջոցառումների, համերգների կազմակերպման համար: