Ձեր միջոցառումը ԳԱԿ-ում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնն առաջարկում է բացառիկ հնարավորություններ բիզնես հանդիպումների, գիտաժողովների, շնորհանդեսների, հյուրասիրությունների և այլ հատուկ միջոցառումների կազմակերպման համար: 

Կասկադ համալիրի յուրօրինակ ճարտարապետական համայնապատկերը, արվեստին հատուկ մթնոլորտը և գեղեցիկ միջավայրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնը դարձնում են միջոցառումների անցկացման անզուգական վայր:

 

Մեր սրահները
«Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ

«Սասունցի Դավիթ» պարտեզի սրահը 124 ք.մ. մակերեսով տարածք է նախատեսված ժամանակավոր ցուցադրությունների համար, որոնք նոր լիցք են հաղորդում Կենտրոնի գործունեությանը։