- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Դուռ դեպի պատմություն
Դուռ դեպի պատմություն
«Դուռ դեպի պատմություն» կրթական ծրագիրը նվիրված է ժաղովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին։
Ծրագրի հիմքում Գրիգոր Խանջյանի եռամաս որմնանկարն է, որը հայոց պատմության, մշակույթի և ազգային ինքնության յուրօրինակ գեղարվեստական արտահայտությունն է։
«Դուռ դեպի պատմություն» ինտերակտիվ խաղ-քվեսթը մասնակիցներին հրավիրում է խորհրդանշական ճանապարհորդության հայոց պատմության տարբեր ժամանակաշրջաններով։ Խաղի ընթացքում նրանք կծանոթանան Գրիգոր Խանջյանի եռամաս որմնանկարի ստեղծման պատմությանը, կբացահայտեն դրանում պատկերված պատմական իրադարձությունները, կերպարներն ու խորհրդանիշները՝ փորձելով վերծանել արվեստագետի գեղարվեստական ուղերձը։
Դիտողական, որոնողական և տրամաբանական առաջադրանքները մասնակիցներին հնարավորություն կտան զարգացնելու արվեստի ստեղծագործությունը դիտելու, վերլուծելու և մեկնաբանելու հմտությունները։ Միավորելով իրենց բացահայտումներն ու գիտելիքները՝ նրանք կփորձեն գտնել պատմության խորհրդանշական բանալիները և բացել «Ժամանակի դուռը»։
Կրթական ծրագիրը նախատեսված է միջին և ավագ դասարանների աշակերտների համար (8-րդ և բարձր)։
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։