- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Գարնանային կառնավալ
Գարնանային կառնավալ
«Գարնանային կառնավալ» կրթական ծրագիրը հիմնված էր «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ցուցադրության վրա:
Ծրագիրը նախատեսված էր 2 տարբեր տարիքային խմբերի դպրոցականների համար` 7-13 և 14 +:
Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց էին ունենում ցուցասրահում` ծանոթանալով արվեստագետ Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործություններին: Ինտերակտիվ հարցուպատասխանի օգնությամբ նրանց ներկացվում էր մանրամասներ նկարչի ստեղծագործական ուղու մասին՝ անդրադառնալով ոչ միայն արվեստագետի գեղանկարներին այլ նաև բեմանկարչական գործունեությանը և այս համատեքստում դրանց փոխազդեցությանը:
Ծրագրի երկրորդ մասը շարունակվում էր Կենտրոնի Ստեղծագործական սրահում:
7-13 տարեկան մասնակիցները, նախքան ստեղծագործական մասին անցնելը, դիտում էին տեսանյութ նկարչի բեմանկարչական աշխատանքների և թատերական ներկայացումների հերոսների մասին:
14 տարեկանից բարձր պատանիներին առաջարկվում էր տեսանյութ՝ կերպարվեստում «Թիֆլիսյան դպրոցի», վերջինիս պատմական ու ոճական առանձնահատկությունների և այս համատեքստում Ռոբերտ Էլիբեկյանի արվեստի դերի մասին:
Ծրագրի ստեղծագործական մասում 7-13 տարեկան մասնակիցները ստեղծում էին բեմական պարագաներ՝ դեկորատիվ գլխարկներ, դիմակներ, հովհարներ, իսկ 14 տարեկանից բարձր մասնակիցները՝ բեմական կերպարների մոդելներ:
Կրթական նախաձեռնության շրջանակներում կենտրոնը սերտորեն համագործակցում էր արվեստագետի՝ Ռոբերտ Էլիբեկյանի հետ, ում անմիջական մասնակցությամբ մշակվել են ծրագրի կարևոր ստեղծագործական մոտեցումներ: