- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Կախարդական լաբիրինթ
Կախարդական լաբիրինթ
2014 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Կախարդական լաբիրինթ» կրթական ծրագիրը, որն իրականացվում էր «Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր. Ռեգենթագ» ցուցահանդեսի շրջանակներում և նախատեսված էր 5 տարեկանից բարձր երեխաներ ունեցող ընտանիքների և դպրոցականների համար:
Երկու մասից բաղկացած ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց էին ունենում Սասունցի Դավիթ պարտեզի սրահում` ծանոթանալով Հունդերթվասերի ստեղծագործություններին, նրա հիմնական գաղափարներին և նկարչական ոճին, ապա ներշնչված Հունդերթվասերի արվեստից, կենտրոնի Ստեղծագործական սրահում մասնակիցները ստեղծում էին իրենց յուրահատուկ աշխատանքները՝ կիրառելով տարբեր բնական նյութեր:
Ծրագիրը մասնակիցներին հնարավորություն էր ընձեռում ծանոթանալու Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի ստեղծագործություններին և փիլիսոփայությանը՝ ստեղծելով հրաշալի առիթ՝ վայելելու թանգարանի անմիջական և ստեղծագործական մթնոլորտը:
Ծրագրի հովանավորն էր Beeline Armenia-ն: