- Գլխավոր էջ
- Կրթություն
-
«Մեջտեղ»-ում ընտանեկան կրթական ծրագիր
«Մեջտեղ»-ում ընտանեկան կրթական ծրագիր
«Մեջտեղ»-ում ընտանեկան կրթական ծրագիրը հիմնված էր Գայանե Ավետիսյանի «Մեջտեղ» նախագծի վրա։
Կրթական ծրագիրը նկարչի և այցելուի ներքին աշխարհը կամրջող մի յուրահատուկ փորձառություն էր՝ արվեստի, ինքնության և տեղի վերաբերյալ:
Ծրագրի հիմնական նպատակն էր ընտանիքներին ծանոթացնել նկարչի արվեստանոցային միջավայրին՝ ոգեշնչելով մասնակիցներին բացահայտելու իրենց ստեղծարարությունն ու արվեստի միջոցով ինքնարտահայտվելու ունակությունը:
«Մեջտեղ»-ում կրթական ծրագիրը հավակնում էր համախմբել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ընտանեկան անդամակցություն» ունեցող ընտանիքներին՝ հիմք դնելով կրթական ծրագրերը Կենտրոնի անդամների հետ միասին քննարկելու ավանդույթին։ Ծրագիրը նաև հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ստեղծելու իրենց սեփական աշխատանքները՝ շփվելով արվեստագետի հետ և ոգեշնչվելով վերջինիս ստեղծագործություններից։
Կրթական ծրագիրը նախատեսված էր 8 տարեկանից բարձր երեխաներ ունեցող ընտանիքների համար, ովքեր ունեին ԳԱԿ «Ընտանեկան անդամակցություն»։