- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Օրագիր
Օրագիր
Սեպտեմբերի 15-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Վերաիմաստավորելով բնությունը» ժամանակավոր ցուցադրության շրջանակներում տեղի ունեցավ «Օրագիր» խորագրով հատուկ ծրագիր «Տնային պայմաններում միայնակ տարեցներ և հաշմանդամներ կենտրոնի» շահառուների համար:
Ծրագրի ընթացքում տարեցները մասնակցեցին ներկայացված ստեղծագործությունների շուրջ ինտերակտիվ շրջայցի՝ քննարկելով արվեստի միջոցով մարդ-բնություն հարաբերությունների, ինքնության խնդիրների վերաներկայացման հնարավորությունները: Հաջորդիվ, ոգեշնչված ցուցադրության շրջանակներում ներկայացված կին արվեստագետների ստեղծագործական մոտեցումներով, մասնակիցները ստեղծեցին բնության, հիշողության թեմաներով կոլաժ-բացիկներ:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Օրագիր» ծրագիրը ուղղված էր միայնակ տարեցների մշակութային կյանքին ինտեգրմանը և թանգարանը՝ որպես շարունակական կրթության տարածքի հաստատմանը:
«…Այսօր իմ կյանքի լավագույն օրերից է, չեմ հիշում երբ եմ վերջին անգամ հոգեպես եղել այսքան խաղաղ, հանգիստ և հետևաբար երջանիկ…»,- ծրագրի ավարտին իր տպավորություններով կիսվեց մասնակից տարեցներից մեկը: