- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը 2019
Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը 2019
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ դեկտեմբերի 27-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ստեղծագործական ծրագիրը:
Տոնական միջոցառման թեման է Էկո տոնածառը, որը կզարդարվի բնական նյութերից պատրաստված տոնածառի խաղալիքներով:
Ծրագրին իրենց ակտիվ մասնակցությունը կբերեն Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները, ովքեր կկերպարանափոխվեն էլֆերի և կօգնեն միջոցառման մասնակիցներին պատրաստել ամանորյա զարդեր՝ միասին կիսվելով Ամանորյա ու Սուրբ ծննդյան հրաշքների մասին պատմություններով:
Ծրագրի նպատակն է զարգացնել մանուկների երևակայությունն ու ճաշակը, ուշադրություն դարձնել ամենապարզ բնական նյութերին, որոնք կվերածվեն ամանորյա զարդերի և որոնցով էլ կզարդարվի Այցելուների կենտրոնում տեղադրված Ամանորի ծառը:
Ծրագրի հովանավորն է Beeline ընկերությունը