- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Սասունցի Դավթի ճանապարհով
Սասունցի Դավթի ճանապարհով
«Սասունցի Դավթի ճանապարհով» կրթական ծրագիրը հիմնված է Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի ցուցադրության վրա:
Ծրագիրը նախատեսված է 8 տարեկանից բարձր (3-րդ դասարան) դպրոցականների համար:
Ծրագրի առաջին մասում մասնակիցները ծանոթանում են Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակին և Հակոբ Կոջոյանի համանուն ստեղծագործությանը:
Կերպարվեստի գործերից անցում է կատարվում գրական ստեղծագործությանը՝ էպոսին: Մասնակիցներին պատկերավոր ներկայացվում է «Սասնա ծռեր» էպոսը՝ ավելի մանրամասն կենտրոնանալով «Սասունցի Դավիթ» ճյուղի վրա:
Ծրագրի երկրորդ մասը շարունակվում է նույն սրահում: Նախքան ստեղծագործական մասին անցնելը՝ մասնակիցներին համառոտ ներկացվում են կոմիքսային արվեստի սկզբունքները: Այնուհետև յուրաքանչյուրն ընտրում է «Սասունցի Դավիթ» էպոսից մի դրվագ՝ օգտվելով համապատասխան տեքստերից և վերարտադրում այն թղթի վրա կոմիքսի տեսքով:
Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները հավաքում են իրենց աշխատանքները և ըստ ժամանակագրության կազմում նոր գիրք: Յուրաքանչյուր խումբ հեռանում է՝ կենտրոնից իր հետ տանելով էպոսի յուրահատուկ ձևավորված տարբերակ:
Մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 54 19 32/34:
2016-2017 թթ. ծրագիրը հովանավորվել է Beeline ընկերության կողմից: